Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Պուտինը Մերկելի հետ հեռախոսով քննարկել է գազային բանակցությունների ընթացքը

Պուտինը Մերկելի հետ հեռախոսով քննարկել է գազային բանակցությունների ընթացքը
12.06.2014 | 11:53

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսով քննարկել է ՈՒկրաինայի գազային պարտքի հարցով Բրյուսելում անցկացվող եռակողմ (ԵՄ-Ռուսաստան-ՈՒկրաինա ձևաչափով) բանակցությունների ընթացքը: «Պուտինն ընդգծել է, որ չնայած առաջացած բարդություններին՝ ռուսական պատվիրակությունը լիազորված է շարունակել խոսակցությունը կառուցողական դիրքերից՝ փոխընդունելի համաձայնության հասնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ